Մենակություն
17.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 18
Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին
նրան ու փախան (Մարկոս, ԺԴ. 50):
Դարերի ընթացքում անմնացորդ նվիրումի բոլոր գործերը` դժվարությունների ժամանակ ցույց տված հնազանդությունը, ծառայության մեջ ցույց տված սիրո բոլոր արտահայտությունները Ես ընդունել եմ իբրև քավություն Իմ այն մենակության, որ ապրեցի երկրի վրա, երբ Իմ աշակերտները լքեցին Ինձ:
Այնուամենայնիվ, Ես իրազեկ էի մարդկությանը փրկելու Իմ Հոր ծրագրին, միայն մի պահ այն մերժելու փորձությունն ունեցա: Գեթսեմանի պարտեզում ապրեցի այդ տկարությունը` ակամա վիճարկելով Իր միտքը և նպատակը: Այնպես որ, Ես ճանաչում եմ միայնակի ու լքվածի վիճակը:
Այստեղից երկու անհրաժեշտ դաս սովորեք, Իմ որդիներ: Նախ իմացեք, որ Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մենակությունը, լքումը և առանձնությունը:
Իմացեք, որ հավատարմությամբ կատարած ձեր յուրաքանչյուր գործ, ճշմարիտ սփոփանք է Իմ սրտին: Իմացեք նաև, որ Ինձ լքող ու փախչող մարդկանց էր, որ Ես տվեցի` մարդկությանը Իմ պատգամները տանելու պարտականությունը: Այդ փախչողներին, վախով համակված այդ մարդկանց էր, որ տվի մարդկությանը: Ես աշխարհի հաջողությունները չօգտագործեցի Իմ թագավորության կարևոր գործերը կատարելու համար. «Նրանք բոլորը թողեցին նրան ու փախան»:
Սովորեք նաև, թե ինչ քաղցրությամբ պիտի հասկանալ ու ներել մարդկանց թերությունները:
Մարդը մինչև որ կատարյալ կերպով չձախողվի, չի կարող սովորել ճշմարիտ խոնարհությունը:
ՈՒ միայն խոնարհներն են, որ պետք է ժառանգեն երկիրը:
Մեկնաբանություններ